Կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի (ԿՍԿ)
կառուցվածքային կազմը


 
 

1. ՇԵնքերի և կառուցվածքների սեյսմիկ ռիսկի գնահատման բաժին;

2. Հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման բաժին;

3. Փորձարարական հետազոտությունների բաժին;

4. Սեյսմապաշտպանության կոնստրուկտիվ համակարգերի և սեյսմակայուն շենքերի նոր կոնստրուկտիվ լուծումների բաժին:

5. Գրունտի ուժեղ շարժումների և շենքերի մոնիտորինգի բաժին:

Կառուցվածքների սեյսմակայունության
կենտրոնի խնդիրները

1. Շենքերի և կառուցվածքների սեյսմիկ պաշտպանության ոլորտում ՍՊԱԾ-ի կողմից հաստատագրված ռազմավարության և քաղաքականության իրականացում (Հայաստանի տարածքի և Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման մասին Պետական համալիր ծրագրերի իրականացում):
2. Հայաստանի քաղաքների և բնակավայրերի սեյսմիկ ռիսկի գնահատում, քարտեզների ստեղծում:
3. Սպասվող ուժեղ երկրաշարժերի դեպքում հնարավոր էպիկենտրոնային գոտում շենքերի և կառույցների ավերածությունների արագ կանխագուշակում:
Հատուկ, կարեւոր եւ ընդհանուր նշանակության օբյեկտների (ԱԷԿ, քիմիական արդյունաբերություն, ջրամբարներ, պատվարներ, կենսաապահովման գծեր (էլեկտրահաղորդագծեր, գազամուղներ, ճանապարհներ, ջրմուղկոյուղի, կապի համակարգեր և այլն) խոցելիության գնահատում:
5. Գոյություն ունեցող շենքերի և կառուցվածքների սեյսմակայունության բարձրացման մեթոդների մշակում, փորձարկում և իրականացում:
6. Շենքերի և կառուցվածքների սեյսմակայունության բարձրացման նպատակով փորձարարական մոդելների մշակում, կառուցում և փորձարարական հետազոտությունների իրականացում:
7. Շենքերում եւ կառուցվածքներում ուժեղ շարժումների սեյսմաչափիչ կայանների ստեղծում եւ մոնիտորինգի իրականացում:
8. Գրունտների ուժեղ շարժումների հետազոտություններ:
9. Վաղ ահազանգման համակարգի նախագծի մշակում և կիրառում:


 
Փնտրել

Վերջին երկրաշարժեր

Հոդվածներ


Նորություններ