| Սկսած իր հիմնադրման օրից Հայաստանի Սեյսմիկ
պաշտպանության ազգային ծառայությունը սերտ կապեր սկսեց հաստատել
սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման և նվազեցման ոլորտում հայտնի
արտասահմանյան կազմակերպությունների հետ կարևորելով դրանց փորձը
և ձգտելով այն տեղայնացնել: Այդ առումով կազմակերպվեցին գործուղումներ
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայություն, ուր հայ մասնագետները տեղում
ծանոթացան ուժեղ երկրաշարժներից պաշտպանվելու կառուցվածքին,
որը թույլ է տալիս խուսափել, կամ զգալիորեն նվազեցնել աղետալի
հետևանքները` լինի դա մարդկային կյանքի, թե նյութական կորուստներ:
Հայտնի է, որ համահզոր կամ նույնիսկ ավելի ուժեղ երկրաշարժերի
ժամանակ, քան Սպիտակի երկրաշարժը, մարդկային կորուստները ԱՄՆ-ում
չեն գերազանցում մի քանի տասնյակից, իսկ շենքերը և շինությունները
համարյա չեն վնասվում: Ամփոփելով միջազգային փորձը ՍՊԱԾ-ը 1993
և 1998թթ. կազմակերպեց և բարձր մակարդակով անցկացրեց խոշոր գիտաժողովներ
Միջազգային Ազգերի Կազմակերպության կողմից հայտարաված աղետների
նվազեցման տասնամյակի շրջանակներում, որոնցում մասնակցեցին 54
երկրներից ավելի քան 1000 սեյսմիկ պաշտպանության ոլորտի մասնագետներ:
Բաժնի միջոցով "ՍՊԱԾ"-ն իրականացրել և իրականացնում
է ավելի քան երկու տասնյակ խոշոր համաշխարհային և տարածաշրջանային
ծրագրեր ուղղված սեյսմիկ վտանգի գնահատման և սեյսմիկ ռիսկի նվազեցման
հարցերին:
Մեծ ծավալով զարգանում են ՍՊԱԾ-ի և այլ նույնատիպ հաստատությունների
գիտական և տեխնիկական կապերը, ինչի վառ ապացույցը կնքած պայմանագրերի
թիվն ու աշխարհագրությունն է`
- Իրանի Իսլամական Հանրապետության Սեյսմաբանության և Սեյսմակայուն
Շինարարության Միջազգային Ինստիտուտ;
- Գերմանիայի Գեոֆորշունգսցենտում Հաստատության Աղետների Հետազոտման
Բաժանմունք;
- Ստրասբուրգի (Ֆրանսիա) Երկրի Ֆիզիկայի Բարձրագույն Դպրոց
և Աստղադիտարան;
- Իտալիայի Երկրաֆիզիկայի Ինստիտուտ;
- Աթենքի (Հունաստան) Համալսարան;
- Հունաստանի Երկրաշարժերի Կանխատեսման և Սեյսմիկ Պաշտպանության
Կազմակերպություն;
- Ռուսաստանի Դաշնության Երկրի Ֆիզիկայի Միավորված Ինստիտուտ;
- Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի Տեխնոլոգիական
Ինստիտուտ;
- Ճապոնիայի Օդաերևութաբանական Գործակալություն;
- Ամերիկայի Միացյալ Նահանգների Երկրաբանական Ծառայություն;
- Դաղստանի Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Երկրաֆիզիկական
Ծառայության Փորձարարական Մեթոդական Սեյսմաբանական Արշավախումբ;
- Վրաստանի Երկրաֆիզիկայի Ինստիտուտ, Վրաստանի Երկրաբանության
Պետական Դեպարտամենտ;
- Ադրբեջանի Երկրաբանության Ինստիտուտի Երկրաշարժերի ուսումնասիրության
Ազգային Կենտրոն և մի շարք այլ սեյսմիկ վտանգի եւ ռիսկի գնահատման
և ռիսկի նվազեցման ոլորտում գործող հաստատություններ:
ՍՊԱԾ-ի մասնագետները, ՀԿՄՀ բաժնի աջակցությամբ, ակտիվորեն
մասնակցում են միջազգային գիտական և կազմակերպչական միջոցառումներին:
Այսպես` սկսած 1991թ-ից մոտ 110 համաշխարհային գիտական ֆորումներին
և վարժական դասընթացներին մասնակցել են ՍՊԱԾ-ի 95 աշխատողներ,
հանդես գալով ելույթներով և զեկույցներով, որոնք գոհունակությամբ
են ընդունվել միջազգային գիտական հանրության կողմից:
Առանձնակի հիշատակման է արժանի 2001թ. իրականացված ՍՊԱԾ-ի մարդասիրական
առաքելությունը, երբ Հայաստանի բազմապրոֆիլանոց մասնագիտական
խումբն, որը ներառում էր երկրաբաններ, սեյսմաբաններ, սեյսմակայուն
շինարարության ինժեներներ, հոգեբաններ և փրկարարներ իրենց օգնության
ձեռքը մեկնեցին բարեկամ հնդիկ ժողովրդին հաղթահարելու Գուջարատի
աղետալի երկրաշարժի (մոտ 100000 զոհ) հետևանքները:
Հայ մասնագետները հետազոտեցին 80 շենք և տվեցին իրենց եզրակացությունը
դրանց վիճակի վերաբերյալ: Հնդիկների հարգանքը և վստահությունը
հայ մասնագետների նկատմամբ այնքան մեծ էր, որ բնակիչները համաձայնվում
էին վերադառնալ լքված տները միայն հայերի դրական եզրակացությունից
հետո:
Հայկական թիմը միակն էր արտասահմանյան թիմերից, որը առաքելության
արդյունքներով Գուջարատի նահանգապետին և Հնդկաստանի Կառավարությանը
ներկայացրեց աղետի պատճառների մանրակրկիտ համապարփակ վերլուծություն
մատնանշելով հետեւանքների հաղթահարման ուղիները և միջոցները:
Հայաստանի թիմի անբասիր աշխատանքն արժանացավ Հնդկաստանի Գուջարատ
նահանգի ղեկավար պրն. Կայլաշնատանի բարձր գնահատականին և անկեղծ
երախտագիտությանը:
Սկսած 2000թ. ՍՊԱԾ-ը իրականացնում է լայնածավալ աշխատանքներ
սեյսմիկ պաշտպանության հարցերին միջպետական համագործակցության
կարգավիճակ տալու համար` սկսվել և շարունակվում է Հայաստանի
Կառավարության և ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հունաստանի, Եգիպտոսի Արաբական
Հանրապետության, Չինաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի
եւ Ուկրաինայի Կառավարությունների միջեւ սեյսմիկ պաշտպանության
ոլորտում համագործակցության մասին համաձայնա
գրերի կնքման գործընթացը:
Ուժի մեջ են մտել և հաջողությամբ իրականացվում են Հայաստանի
Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության
ու Հայաստանի Կառավարության և Արգենտինայի Հանրապետության միջև
սեյսմիկ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին
համաձայնագրերը, ինչի վառ ապացույցն է ս.թ. մայիսին ՍՊԱԾ-ի պետ`
պրոֆ. Ա. Անտոնյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան, որի
ընթացքում քննարկվեց փոխադարձ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ:
Իրանական կողմի պատասխան այցը կայացավ ս.թ. հոկտեմբերին, որի
ընթացքում միջկառավարական Փոխըմբռնման Հուշագրի շրջանակներում
կնքվեցին սեյսմակայուն շինարարության, բնակչության ոսուցման
և սեյսմատեկտոնիկայի ոլորտներում աշխատանքներ անցկացնելու մասին
երկողմանի պայմանագրեր:
2003թ. նոյեմբերի 26-ին Տաջիկստանի նախագահի այցի ժամանակ Երեւանում
ստորագրվեց սեյսմիկ պաշտպանության բնագավառում համագործակցության
մասին միջկառավարական համաձայնագիրը:
Արժանավույնս գնահատելով ՍՊԱԾ-ի և նրա աշխատակիցների ավանդը
համաշխարհային սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում ՄԱԿ-ը 1999թ.
շնորհել է ծառայությանը Աղետների նվազեցման բնագավառում բարձրագույն
պարգև` ՄԱԿ-Սասակավա մրցանակը ՙակնառու հաջողությունների համար
աղետների նվազեցման և միջազգային հանրության ռազմավարությունը
զարգացնելու համար՚, իսկ 2002թ. ՍՊԱԾ-ի նախկին պետ` պրոֆ. Ս.
Բալասանյանը ստացավ այդ պարգևի անհատական մրցանակը:
Ներկայումս ՀԿՄՀ բաժնի կատարած աշխատանքներից են`
1. "Սեյսմիկ պաշտպանության բնագավառում համագործակցության
մասին" միջկառավարական համաձայնագրերի ընթացակարգի կատարման
գործընթացի վերահսկում: Առ այսօր կնքման գործընթացներ իրականացվել
են 11 երկրների հետ, որոնցից երեքի` Իրանի Իսլամական Հանրապետության,
Արգենտինայի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարությունների
հետ ստորագրված են Համաձայնագրեր, ընդ որում ԻԻՀ-ի հետ Փոխըմբռնման
Հուշագիրը ուժի մեջ է մտել և նրանով նախատեսված աշխատանքները
կատարելու համար կնքված են մասնագիտական պայմանագրեր ՍՊԱԾ-ի
և Թեհրանի Սեիսմոլոգիայի և Սեյսմակայուն Շինարարության Միջազգային
Ինստիտուտի միջեւ: Կողմերը եկել են համաձայնության մասնավորապես
Քարե տների և երկաթբետոնյա կառույցների ամրացմանը ուղղված աշխատանքների
առաջին փուլը սկսել սեպտեմբերին Թեհրանում:
2. Արգենտինայի և Տաջիկստանի հետ Համաձայնագրերը գտնվում են
վավերացման փուլում:
3. Դոնոր կազմակերպությունների և հիմնադրամների վերաբերյալ տեղեկատվական
նյութերի մշակում և տրամադրում շահագռգիր մասնագետներին (Հ.
Պետրոսյան, Ա. Թովմասյան, Զ. Խլղաթյան եւ ուրիշներ), նախագծերի
անգլերեն տարբերակի մշակում և համապատասխանեցում հիմնադրամների
պահանջներին, հաղորդագրության վարում հիմնադրամների աշխատակիցների
և արտերկրի կոլաբորատորների հետ:
4. Արտասահմանում սպասվող կոնֆերանսների և վարժական դասընթացների
վերաբերյալ տեղեկատվության մշակում և տրամադրում շահագռգիր մասնագետներին
և այդ միջոզառումներին նրանց մասնակցության կազմակերպում` գիտաժողովներին
մասնակցելու համար անգլերեն լեզվով պատրաստվել են հոդվածներ,
աբստրակտներ և ներկայացուցչական նյութեր, մուտքի արտոնագիր ստանալու
համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, գործուղումների արդյունքներով
կազմվել եւ տրամադրվել են "Արտակարգ թերթում" տպագրելու
համար հակիրճ հաշվետվություններ, գործուղումների կազմակերպման
հետ կապված բազմաթիվ նամակագրություն:
5. ՍՊԱԾ-ի հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների
մասին տեղեկատվություն` հաստատված են կայուն գործնական կապեր
CTBTO, ISDR, ADRC, IASPEI եւ այլ կազմակերպությունների հետ,
իրականացվում է բազմաթիվ նամակագրություն:
6. Միջազգային առաջատար փորձի կիրառմամբ ուսումնական եւ տերմինաբանական
բառարանների համար նյութերի հավաքագրում եւ մշակում`
7. Ինտեռնետի միջոցով ստեղծվում է ուսումնական նյութերի փաթեթ
եւ աղետների վտանգի և ռիսկի գնահատման ու նվազեցման ոլորտի տերմինների
բացատրական բառարան:
8. ՊՈԱԿ-ին տրամադրվում են միջազգային ոլորտի վերաբերյալ համապատասխան
նյութեր:
|