Սեյսմիկ
ռիսկը
Սեյսմիկ
ռիսկը դա մարդկանց ու պետության հնարավոր կորուստներն են: Սեյսմաակտիվ
գոտիների սահմաններում ռիսկը ավելի մեծ է բնակեցված շրջաններում
և ավելի փոքր անբնակ տարածաշրջաններում:
Սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատման ընդհանուր մոտեցումը որոշվում
է երկու գործոններով` գիտական և քաղաքական:
Գիտական գործոնը ենթադրում է միջազգային չափանիշներին համապատասխան
սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատման առաջավոր տեխնոլագիաների և
պետության տարածքից ավելի մեծ մակերես ընդգրկող տարածքների համար
տվյալների համակարգված բազայի օգտագործումը:
Քաղաքական գործոնը` դա պետության քաղաքական ղեկավարության շահագրգռվածությունն
է սեյսմիկ վտանգի ու ռիսկի մասին օբյեկտիվ տեղեկատվության: