Սեյսմիկ
վտանգի գնահատումը
Սեյսմիկ
վտանգի գնահատումը ներառում է երկարաժամկետ և ընթացիկ վտանգի գնահատումները:
Երկարաժամկետ վտանգի գնահատումը ենթադրում է հետազոտվող տարածքի
յուրաքանչյուր կետում համեմատաբար երկար ժամանակահատվածների համար
(50, 100 տարի և ավելի), առավելագույն հնարավոր սեյսմիկ ազդեցությունների
որոշումը: Երկարաժամկետ վտանգի գնահատման տվյալներն օգտագործվում
են հողօգտագործման, քաղաքաշինության, բիզնեսի, արտակարգ իրավիճակների,
մարդկանց կյանքի ու գույքի ապահովագրության պլանավորման, ինչպես
նաև բազմաթիվ այլ պետական ու մասնավոր հարցերի լուծման համար:
Սեյսմիկ վտանգի երկարաժամկետ և ընթացիկ վտանգի գնահատումը ներկայացվում
է սեյսմիկ շրջանացման և սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզների տեսքով:
1:500 000-ից մինչև 1:5000 000 մասշտաբի սեյսմիկ շրջանացման քարտեզները
ցույց են տալիս մեծ մակերեսով տարածքներում սեյսմիկ ազդեցության
առավելագույն մակարդակը: