Սեյսմիկ
վտանգը
Սեյսմիկ
վտանգը դա ուժեղ երկրաշարժերի վտանգն է, որը հիմնականում կապված
է գործուն երկրաբանական կառուցվածքների հետ, ինչպիսիք են` բեկվածքները,
բլոկները և այլն: Գործուն ամենահզոր կառուցվածքներն ունեն տրանստարածա-շրջանային
բնույթ: Այս պատճառով էլ սեյսմիկ վտանգն ընդգրկում է հսկայական
մակերեսով տարածքներ, որտեղ ապրում են տարբեր պետությունների ժողովուրդներ:
Սեյսմիկ վտանգը լուրջ սպառնալիք է ներկայացնում բնակեցված շրջանների
մարդկանց կյանքին ու գույքին, այսինքն հանդիսանում է սեյսմիկ
ռիսկի աղբյուր: