Անհրաժեշտ
գիտելիքներ
երկրաշարժից պաշտպանվելու համար
Բոլորս
էլ պետք է քաջ գիտակցենք,
որ մենք ապրում ենք սեյսմավտանգ
գոտում
եւ հետեւապես պետք է իմանանք երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները:
Ինչպե՞ս
նախապատրաստվել երկրաշարժին
1. Գիտենալ
տան, դպրոցի կամ աշխատավայրի ամենաանվտանգ
տեղերը, ուր կարելի է պատսպարվել ցնցումների ժամանակ:
2. Նախապես որոշել շենքից դուրս գալու
եւ դեպի բաց տարածություն հեռանալու կարճ եւ ամենաանվտանգ
ուղին: Պայմանավորվել ընտանիքի անդամների հետ (եթե երկրաշարժի
ժամանակ գտնվում
եք տարբեր տեղերում) հանդիպման տեղի մասին:

3. Տանը`
մուտքի մոտ, պահել առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ:
Պայուսակի
մեջ պետք է լինեն`
ա. առաջին օգնության
դեղարկղիկ(դեղորայք, վիրակապական նյութեր).
բ. մարտկոցով ռադիոընդունիչ եւ գրպանի
լապտեր.
գ.
կարեւոր փաստաթղթեր եւ տաք հաուստ.
դ. պահածոյացված սնունդ եւ խմելու ջրով լի տարա:

4. Կահույքը,
գրապահարաննեորը
ու սարքերը հուսալիորեն ամրացրեք հատակին ու պատերին:

5. Մահճակալները տեղադրեք
կրող պատի մոտ` պատուհաններից հեռու: Չի կարելի մահճակալի վերեւում
կախել գրադարակներ,
ծանր շրջանակներով նկարներ:

Ինչպե՞ս
վարվել երկրաշարժի ժամանակ
1. Խուճապի
չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս
անհապաղ դուրս գալ
եւ հեռանալ բաց տարածություն:

2. Եթե
գտնվում
եք շենքի երրորդ եւ ավելի բարձր հարկերում, դուրս մի եկեք շենքից,
այլ պատսպարվեք նրա ապահով մասերում, քանի որ երկրաշարժի տեւողությունը
փոքր է եւ չեք հասցնի շենքից դուրս գալ:
Բացի այդ, շատ շենքերի թույլ մասերից են սանդուղքները եւ սանդղահարթակները:
Վերին հարկերում (երկրորդից բարձր) գտնվելիս
կամ ստորին հարկերից դուրս չգալու
դեպքում պատսպարվել ապահով տեղերում` հեռու մնալով արտաքին պատերից
եւ պատուհաններից:
Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել մտնելով սեղանների, մահճակալների
տակ:

3. Եթե արթնացել եք ստորգետնյա
ցնցումներից, ոչ մի դեպքում չօգտվեք
էլեկտրականությունից, չօգտագործեք
լուցքի կամ գազայրիչ
(գազատարը
կարող է վնասված լինել):

4. Օգտվեք
միայն գրպանի
լապտերից (հնարավոր հրդեհներից խուսափելու համար), հագնվելու
վրա ավելորդ ժամանակ չկորցնելով` վերցնել անհրաժեշտ իրերով պայուսակը,
փաստաթղթերը եւ գործել
իրավիճակին համապատասխան:

5. Փողոցում
գտնվելիս
հեռանալ շենքերից եւ էլեկտրահաղորդալարերից դեպի բաց տարածություն:

6. Ցնցումների
ժամանակ դրսում գտնվելիս
չմտնել շենք որեւէ մեկին օգնելու
համար, այլ սպասել մինչեւ ցնցումների ավարտը:
7. Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում
եք մեքենայում, ապա պետք է դանդաղեցնել ավտոմեքենայի ընթացքը եւ
կանգ
առնել համեմատաբար բաց տարածությունում, իսկ տրանսպորտում գտնվելիս
խնդրել վարորդին կանգնեցնել
մեքենան բարձրահարկերից հեռու եւ մնալ տեղում մինչեւ ցնցումների
ավարտը:

8. Եթե
փոշի է բարձրացել եւ կա շնչահեղձ լինելու վտանգ,
հագուստով
ծածկել շնչառական ուղիները` որպես դիմակ:
Ինչպե՞ս
վարվել
երկրաշարժից հետո
1.
Փլատակներում գտնվելիս
պետք չէ հուսահատվել, հնարավորությունների սահմնաններում հարկավոր
է տեղափոխվել անվտանգ
տեղ, կարիքի դեպքում` ցույց տալ բուժօգնություն:
Պետք է ջանալ կապ հաստատել(գոռալ,
հարվածել հնչեղ առարկաներով) հարեւան փլատակներում եւ դրսում գտնվողների
հետ:
2. Փլատակում գտնվելու
առաջին օրերին չհայտնաբերվելու դեպքում պետք չէ խուճապի մատնվել.
անհրաժեշտ է խնայել ուժերը` ավելորդ շարժումներ չանել, սննդի առկայության
դեպքում պաշարը բաժանել մի քանի մասի եւ խնայողաբար օգտագործել
այն:
3. Եթե ծարավ եք, իսկ վնասված ջրատար խողովակներից մոտակայքում
հողը թաց է եւ առաջացել են ջրափոսեր, ձեր հագուստից
կտրեք մի կտոր եւ դրա միջոցով խմեք: Բերանում փոքր եւ ողորկ քար
պահելը նույնպես մեղմացնում է ծարավի զգացումը:
4. Պետք է հիշել, որ ձեզ որոնում են եւ կփրկեն:

5.
Հիմնական ցնցումից հետո լինում են ուժեղ հետցնցումներ, որոնց հավանականությունը
մեծ է առաջին րոպեներին: Ուստի, եթե դրսում եք, մի շտապեք շենք
մտնել որեւէ մեկին օգնելու
կամ թանկարժեք իրերը փրկելու նպատակով:
6. Պահարանների եւ խորդանոցների դռները բացելիս զգույշ
եղեք, որպեսզի ձեր վրա չընկնեն ծանր արարկաներ, կամ աչքերը փոշի
չլցվի:
7. Հետեւեք ռադիոյով տրվող հաղորդագրություններին
եւ ցուցումներին: