| Ս.
թ. օգոստոսի 27-ից մինչև սեպտեբերի 2-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները Հայաստանի
տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել են մեկ թույլ երկրաշարժ:
3 բալանոց սեյսմիկ ցնցումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին Ծաղկաձոր
քաղաքից 3 կմ դեպի հյուսիս:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ տեղի է ունեցել երկու
երկրաշարժ: Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի տարածքում գրանցվել է 4-5 բալ
ուժգնությամբ երկրաշարժ` Պերվարի քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևելք:
Հաջորդ օրը Իրանի Սալմաս քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի
է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Տարածաշրջանից դուրս. 6 և ավելի մագնիտուդով գրանցվել է հինգ ուժեղ
երկրաշարժ: Օգոստոսի 28-ին Բանդա ծովում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ,
որն ունեցել է 6.8 մագնիտուդ: Նույն օրը 6.2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ
է գրանցվել Չինաստանում, Դա Քայդամ քաղաքից 35 կմ դեպի հարավ-արևելք,
որին հաջորդել է 5 և ավելի մագնիտուդով 8 հետցնցում: Զոհեր և ավերածություններ
չկան: Օգոստոսի 30-ին Սամոա կղզիների շրջանում (Խաղաղ օվկիանոս) տեղի
է ունեցել ուժեղ երկրաշարժ, որն ունեցել է 6.6 մագնիտուդ: Հաջորդ իրադարձությունը,
7.4 մագնիտուդով, •րանցվել է սեպտեմբերի 2-ին Հնդկական օվկիանոսում`
ինդոնեզիական Ճավա կղզու Բանդունգ քաղաքից 108 կմ դեպի հարավ-արևմուտք:
Ըստ նախնական տվյալների երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 45
մարդ, կան հարյուրավոր վիրավորներ և անհետ կորածներ, ավերվել կամ վնասվել
է 18 000 շինություն: Այդ օրը 6.2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի
ունեցել Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզիների տարածքում: Զոհերի և ավերածությունների
մասին տեղեկություն չկա:
|