|

|
Ուսումնասիրությունները
ցույց են տալիս, որ բնական աղետներից ամենաշատ մարդկությանը վնաս հասցնելու
տեսանկյունից զգալի են երկրաշարժերի դերը: Երկրաշարժերի հետևանքներից
առավել աղետալին ու անդառնալին այն է, որ մեծ նյութական կորուստների
հետ /աշխարհում տարեկան 20 մլրդ ԱՄՆ դոլար/, լինում են մեծ մարդկային
զոհեր /միջինը տարեկան 10-15 հազար մարդ/: |
|
Բնական երևույթները, այդ թվում և երկրաշարժերը,
ինքնին աղետ չեն, նրանք դառնում են այդպիսին, երբ զոհվում են մարդիկ,
լինում են նշանակալի նյութական կորուստներ: Աղետի պատճառը մեծամասամբ
պայմանավորված է մարդկանց չմտածված կամ սխալ գործողություններով: Կան
բազմաթիվ օրինակներ, երբ առավել ուժեղ երկրաշարժը,
մարդկանց դիմակայելու բարձր պատրաստվածության շնորհիվ, հաճախ շատ անգամ
ավելի քիչ վնաս է պատճառել, քան դիմակայելու անպատրաստ երկրում: Սեյսմիկ
ռիսկի նվազեցման հետևողական քաղաքականության արդյունքում, 1989թ Սան
Ֆրանցիսկոյի շրջանում տեղի ունեցած Լոմա Պրիետայի երկրաշարժը, որը
1988թ. Սպիտակի երկրաշարժի ուժին էր, բերեց ընդամենը 64 զոհի և պատճառեց
6 մլրդ դոլարի նյութական կորուստներ: Այս համեմատությունը շատ պատկերավոր
ցույց է տալիս պետության սեյսմիկ պաշտպանության համակարգի իրական հնարավորությունը
և արդյունավետությունը:
1988թ. Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ Հայաստանում չկար որոշակի
սեյսմա պաշտպանական համակարգ, պետությունը և ազգաբնակչությունը անպատրաստ
էին դիմագրավելու ավերիչ երկրաշարժին, թեև ոչ մեկի համար էլ գաղտնիք
չէր, ուժեղ երկրաշարժեր Հայաստանում եղել են և պետք է լինեին: Կային
կոպիտ սխալներ և բացթողումներ սեյսմիկ պաշտպանության բոլոր ոլորտներում:
Վիճակը բարելավելու նպատակով կատարվեց երկու կարևոր քայլ:
Առաջինը, 1991թ. ՀՀ Կառավարության կողմից որպես գերատեսչություն ՀՀ
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության /ՀՀ ՍՊԱԾ/ ստեղծումն էր:
Գերատեսչությունը կազմակերպելու էր ազգաբնակչության, շենքերի և կառույցների
սեյսմիկ պաշտպանությունը; Շատ կարճ ժամանակամիջոցում ՀՀ ՍՊԱԾ-ը հասավ
բարձր արդյունքների` ճանաչվեց տարածաշրջանում այս ոլորտի առաջատարը,
իսկ 1998թ. արժանացավ ՄԱԿ-ի տերերային աղետների կանխարգելման ոլորտի
Սասակավայի մրցանակին:
Երկրորդ կարևոր քայլը, 1999թ. ՀՀ ՍՊԱԾ-ի կողմից կազմված, Հայաստանի
Հանրապետության և Երևան քաղաքի տարածքներում սեյսմիկ ռիսկի նվազեցման
Պետական համալիր ծրագրերի ընդունումն էր: Ծրագրերը դրվել են գործուղության
մեջ, և ՀՀ բոլոր նախարարությունները, գերատեսչությունները, մարզպետարանները
սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ աշխատանքնեն իրականացնելիս `
պետք է ղեկավարվեն դրանցով: |